ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը yerkir.am կայքին տված հարցազրույցում փաստորեն հաստատել է այն լուրը, որ ինքը դեսպան է նշանակվելու. «Այո, ես ստացել եմ Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ», ասել է նա' նշելով, թե դա իրեն անձնապես արված առաջարկ է եղել եւ իր կողմից ընդունելի: Նա հարցը ներկայացրել է իր կուսակցությանը, որը համաձայնություն է տվել: Նա ասել է, որ դա արտառոց առաջարկ չէ իր համար, քանի որ վերջին երեք տարիներին արդեն իսկ աշխատում էր արտաքին հարաբերությունների ասպարեզում (ղեկավարել է Հայաստանի պատվիրակությունը «Եվրոնեսթում եւ այլն). «Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե խորհրդարանական դիվանագիտությունը տրամագծորեն տարբերվում է պաշտոնական դիվանագիտությունից», նշել է նա: Թե որ երկրի դեսպան նշանակվելու առաջարկ է ստացել Վ. Հովհաննիսյանը' նա այդ մասին չի ասել, սակայն մամուլը գրում էՙ Գերմանիայում Հայաստանի դեսպան. «Արված առաջարկն ունի գործնական բնույթ եւ իմ քաղաքական հայացքների փոփոխությունների հետեւանք չէ, հետեւաբար չի կարող դառնալ նմանատիպ փոփոխության պատճառ: Մյուս կողմից' այս առաջարկն անողը վստահորեն քաջատեղյակ է եղել իմ հայացքներին եւ իր համար եւս խնդիր չի առաջացել: Նշանակում է, որ այս հարցում չի լինելու հակասություն, առավել եւս' դիրքորոշումները վերանայելու խնդիր», պարզաբանել է Վ. Հովհաննիսյանը:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում: