Երգահան-կոմպոզիտոր Վահան Արծրունին այսօր Հայաստանում հեղափոխության սցենար չի տեսնում: Ըստ նրա, այդ սցենարը չունի նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Րաֆֆին բացահայտ ասում է, որ ինքը ժողովրդին տանում է նեղ դեմոկրատական, սահմանադրական ճանապարհով, այսինքն՝ Սահմանադրությունը հնարավորություն տալի՞ս է հանրությանը նման դրսևորումներ ունենալ՝ հանրահավաքներ, պիկետներ անել, նա գտագործում է սահմանադրական իրավունքը՝ օրենքի տառին հավատարիմ մնալով: Դա, ըստ երևույթին, իր սկզբունքն է. եթե հիշում եք, երբ նա հացադուլ էր հայտարարել և իրավունք ուներ վրան խփել, քաղաքի իշխանությունն արգելեց, և նա վրան չխփեց, որովհետև նա՝ որպես քաղաքացի, հարգում էր քաղաքային իշխանություններին»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է Վ. Արծրունին: