«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի պատգամավոր Մելիք Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Մանուկյանը հայտարարագրել է յոթ միավոր անշարժ գույք, որից երկու առանձնատուն, մեկ բնակարան, երկու հողամաս եւ երկու հասարակական նշանակության շինություն: Նրան է պատկանում նաեւ «FORD FIESTA 1.4» մակնիշի ավտոմեքենան:

Պատգամավորի փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 579 միլիոն 518 հազար եւ 480 միլիոն 600 հազար դրամ, իսկ դրամական միջոցները՝ 344 միլիոն դրամ:

Մանուկյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նաեւ երեք տարբեր ընկերություններում բաժնեմասեր ունի՝ համապատասխանաբար 76 միլիոն 595 հազար, 70 միլիոն 270 հազար եւ 5 միլիոն 100 հազար դրամի չափով:

Տարվա սկզբից մինչեւ մանդատը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտներն էլ կազմել են 2 միլիոն 157 հազար դրամ եւ գոյացել աշխատավարձից:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում