«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վար­չության պետ Աննա Ստեփանյանը, որը ընտրակեղծարարի համբավ ունի եւ Երեւանի ավագանու ընտրություն­ներին ներկայացել էր կեղծ դիտորդ, հանրակրթության ոլորտում որոշել է հեղափոխություն անել: Ըստ մեզ հա­սած լուրերի՝ նա օրերս իր մոտ է հրավիրել մի շարք դպրոցների եւ մանկա­պարտեզի տնօրենների եւ հայտարա­րել, որ ուսուցիչները պետք է հատուկ զգեստ կրեն, չպետք է լինեն բարձրակրունկներով, մանկապարտեզի դաստիարակները պետք է գետնին նստեն սաների հետ եւ նման այլ հայտարարություններ: Այս հանգամանքը խիստ վրդովվեցրել է մի շարք տնօ­րենների:

Նրանք արդարացիորեն բո­ղոքում են, թե ինչ աշխատավարձ են ստանում մանկավարժները, որ հիմա էլ համապատասխան հագուստի մա­սին հոգան կամ գետնին նստեն՝ 40 հազար դրամ ստանալով:

Այնպես որ, Երեւանի քաղաքապե­տարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը ճիշտ կաներ՝ նման հրահանգներ տալուց առաջ մտածեր մանկավարժների ցածր աշխատա­վարձն ինչ-որ կերպ բարձրացնելու ուղիների մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում