«Հրապարակ» թերթը գրում է.

«Աշնանը նոր թափ կհավաքի համայնքների խոշորացման ծրագիրը, որը նախատեսվում է ավարտել մինչև 2018 թ. մարտ: 

Գրեթե վերականգնվելու են նախկին շրջկոմները: Օրինակ՝ Շիրակի մարզում 10 համայնք է կազմավորվելու, այսօր 79-ն է: Մյուս մարզերի վերաբերյալ դեռ թվեր չկան: Ի դեպ, ԱԺ ընտրություններից դուրս մնացածներից ոմանք անհամբեր սպասում են խոշորացմանը, որից հետո ՏԻՄ նոր ընտրություններ են հայտա­րարվելու, և հնարավորություն է ստեղծվելու խոշորացած համայնքների ղեկավարի պաշտոն ստանձնել: Օրինակ՝ տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մնացական Մնացականյանը պատրաստվում է կրկին քաղա­քապետի հայտ ներկայացնել Թալինում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: