«Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք գրել էինք, որ «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի հայտարարած գծերի նորոգման, կառուցման, պատրաստման մասով մոտ 30-40 մլն․ դրամանոց տենդերը շահել է ոչ թե երկաթուղին, այլ ՀԿԵ գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանի եղբոր՝ Արկադի Եդիգարյանի ընկերությունը։

ՀԿԵ հասարակայնության հետ կապերի պետ Վ․ Ալոյանը հաստատել էր տենդերում պարտվելու տեղեկությունը, սակայն նշել էր, թե չեն հետաքրքրվել՝ ով է շահողը։

Պարզվում է՝ նյութի հրապարակումից հետո հետաքրքրվել են, «դեբոշներ» սարքել ատոմակայանի հետ, պահանջել չեղյալ համարել տենդերը, ապա եւ Եդիգարյանին հեռացրել աշխատանքից։

Ալոյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ ՀԿԵ երեւանյան լոկոմոտիվային դեպոյի արտադրամասի պետ Արկադի Եդիգարյանն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում