«Հրապարակ» թերթը գրում է. 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փորձում է Կարեն Կարապետյանի բարեփոխիչ կառավարությանը համահունչ քայլել։ Նա նախարարությունում կադրային տեղաշարժեր է կատարում, առաջին պլան է մղում երիտասարդներին, նրանց հանձնարարում պատասխանատու գործեր։ Սոցապնախարարությունում թարմություն մտցնելու կոնտեքստում էլ նախարարն ընդունել է նոր օգնական՝ Աննա Սաֆարյանին, ով աշխատել է ՄԻՊ-ում, զբաղվում է կանանց եւ երեխաների հիմնախնդիրներով։ Ի դեպ, դեռ թափուր է նախարարի՝ պատգամավոր դարձած նախկին տեղակալ Ջեմմա Բաղդասարյանի տեղը, նա համակարգում էր հաշմանդամների ոլորտը։ Թե ով կփոխարինի վերջինիս, դեռ հայտնի չէ, նախարարն այս հարցի շուրջ դեռ չի անկեղծացել ոչ մեկի հետ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում