«Հրապարակ» թերթը գրում է.

Մաշտոցի 52 հասցեում շինարարական աշխատանքներ են ընթանում։ Երբեմնի ԵՊՀ հյուրատունն առաջիկայում վերածվելու է «Քրոուն պլազայի»։ Շինհրապարակում գտնվող աշխատակիցներն ասացին, որ, ամենայն հավանականությամբ, մինչև ձմեռ կավարտեն աշխատանքները, այս պահին դեռ ամրացնում են շենքի հիմքերը։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

Ինչպես հիշում եք, ԵՊՀ «Հյուրերի տունը» դեռ 2015 թվականին վաճառվել էր ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադ) հորը պատկանող «Էս Էռ Հոթել» ՍՊԸ-ին։ Համալսարանի շենքը վաճառվել էր 2 մլրդ․ 2 մլն․ դրամով։ ԵՊՀ-ի «հավերժ» ռեկտոր Արամ Սիմոնյանը պատճառաբանել էր, թե այդ գումարով պետք է վերականգնեն մարզական համալիրը, որպեսզի «ուսանողների ֆիզկուլտուրայի և սպորտի դասերը և նրանց ֆիզիկական կուլտուրայով զբաղվելն ավելի նպատակասլաց լինեն»։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: