«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այս տարին գյուղատնտեսության համար սկսվեց աննպաստ եղանակային պայմաններով. նախ՝ ոչ միայն երկար ձմեռն էր ցրտաշունչ, այլ նաեւ ցածր ջերմաստիճանը շարունակվեց երկար ժամանակ` դառնալով ցրտահարությունների պատճառ. վնասվեցին խաղողի որթերը եւ ծիրանենու, դեղձենու երիտասարդ շիվերը:

Դրան գումարվեց նաեւ օրերս տեղացած կարկուտը, որն էլ մի շարք մարզերում լուրջ վնասներ է հասցրել ե՛ւ ցանքատարածություններին, ե՛ւ պտղատու այգիներին: Ու հիմա առանց այն էլ վարկային բեռի տակ կքած գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում. նրանց սպասած եկամուտը հարցականի տակ է: Հատկանշական է, որ իշխանությունները կատարվածին բարեհաճել են անդրադառնալ կարկտահարությունից օրեր անց նոր միայն. գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը միայն երեկ է բարեհաճել այցելել կարկտահարված համայնքներ, այն էլ` ոչ թե ինքնակամ, այլ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականից հետո միայն»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: