«Ժամանակ» թերթը գրում է.

 

««Ծառուկյան» դաշինքի երեկ նախատեսված հանդիպումը տեղի չի ունեցել: Այն տեղափոխվել է չորեքշաբթի օրը՝ ժամը 3-ին, «Կանյաչնիում»՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում:

 

Այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանը ինքնաբացարկի դիմումներից հրաժարվածներին տեղեկացնելու է, թե նրանցից ովքեր վայր կդնեն մանդատները:

 

Մյուսներին էլ տեղեկացնելու է, թե իրենցից ով է լինելու ԱԺ փոխնախագահը, ովքեր՝ հանձնաժողովի նախագահներն ու փոխնախագահները: Իսկ մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ այդ բոլոր հարցերի քննարկումը դեռ չի ավարտել, դրա համար էլ այդ հանդիպումը հետաձգել է:

 

Մինչև այս պահը դաշինքում ԱԺ փոխնախագահի ամենահավանական թեկնածուն համարվում է Միքայել Մելքումյանը, խմբակցության ղեկավարը կլինի Գագիկ Ծառուկյանը, քարտուղարը՝ կամ Նաիրա Զոհրաբյանը, կամ Վահե Էնֆիաջյանը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում