«Հրապարակ» թերթը գրում է.

 

«Երկուշաբթի մեկնարկելիք ԱԺ հերթական նիստը, ըստ ամենայնի, չի կայանա՝ քվորումի բացակայության պատճառով, ազգընտիրները նախընտրական քարոզարշավի են. «Բոլոր ընտրությունների ժամանակ է այդպես եղել»։ Օրակարգում չկան կարևոր նախագծեր։ «Ոչ, եթե հրատապ անհրաժեշտություն առաջանա որևէ օրինագծի հետ կապված, արագ կհավաքենք»,– ասաց ԱԺ մեր զրուցակիցը։ Փաստորեն, ԱԺ 4 նիստ քվորումի բացակայության պատճառով տեղի չի ունենա։ «Դա իր պատճառներն ունի, այս անգամ ընտրությունները շուտ են տեղի ունենում՝ նախորդը մայիսի 6-ին էր, պատճառը երկրորդ փուլի հնարավորությունն էր, պետք է տեղավորվել ժամկետների մեջ։ Մյուս պատճառն էլ այն է, որ հինգերորդ գումարման պառլամենտն առաջին նիստը հրավիրել է 2012-ի մայիսի 31-ին։ 5 տարին լրանում է այդ օրը, Նորը ևս այդ օրը պետք է հրավիրի իր անդրանիկ նիստը, այդ իսկ պատճառով չորս նիստ տեղի չի ունենա»»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։