Արդեն երեք տարի է Նոր տարվա շեմին ով որտեղ ում բարեգործություն է անում' կոնյակը, գինին ու օղին Ավշարի Արայիկ Գրիգորյանից է առնում: Մյուս տոներին' նույնպես: Եվ այնպես է ստացվում, որ բոլոր դեպքերում ավելի շատ շահում են ոչ թե բարեգործություն ստացողները, այլ հենց Ավշարի Արայիկը: Ինչպե՞ս է լինում, որ հենց նրանից են գնում, դժվար է ասելը:

 

«Փաստի» տեղեկություններով' նրա խմիչքներն ավելի շատ իրացվում են հենց բարեգործների կողմից, քան խանութներում: Որոշ տեղեկություններով' բարեգործական նպատակով վաճառված խմիչքների վրա բացակայում են ակցիզները: Երևի նման օրենք կա' մենք անտեղյակ ենք: Բա էս երկրի հարկե՞րն ով պիտի տա: