«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.


«Երեւանի նախկին ոստիկանապետը, այժմ՝ ԱԻՆ փրկարար ծառայության փոխտնօրեն Ներսիկ Նազարյանն օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում չէր հերքել, որ ինքը Ամանորին եղել է ԱՄՆ-ում:

 

«ՉԻ»-ին այդ ուղեւորության հետ կապված ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, նա ԱՄՆ էր մեկնել Փարիզով: Իսկ Երեւան-Փարիզ չվերթի ընթացքում օդանավում նա հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին: Ականատեսներից մեկի պատմելով, չվերթի ողջ ընթացքում Ներսիկ Նազարյանն ու Ռոբերտ Քոչարյանը անդադար զրուցել ու ինչ-որ հարցեր են քննարկել: Նրանց զրույցի բովանդակությունը, սակայն, մեզ ճշտել չհաջողվեց»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: