«Ժամանակ» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանի համար ամենահարմար եւ հնարավոր վարչապետի թեկնածուն 2017-ի ապրիլից մինչեւ 2018-ի ապրիլի 9-ը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է: Այդ նպատակով է Վիգեն Սարգսյանի ուղղությամբ տաժանակիր ջանքեր գործադրվում, որ հանրային ընկալումը պատրաստ լինի այդպիսի խոշոր փոփոխությունների:

 

Դա է պատճառը, ըստ որի որոշվել է, որ Վիգեն Սարգսյանը պետք է գլխավորի ՀՀԿ ցուցակը:
Ըստ այդ ծրագրի, 2018թ. ապրիլին, նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց առաջ, ՀՀԿ-ն տարբեր երթեր եւ հանրային միջոցառումներ կանցկացնի, որտեղ «կաղաչեն», որ Սերժ Սարգսյանը դառնա երկրի գլուխ՝ դառնա վարչապետ:

 

Վիգեն Սարգսյանն էլ, հօգուտ նրա եւ Սահմանադրության անցումային դրույթների համաձայն, 2018 թ. ապրիլի 9-ից առաջ կհրաժարվի պաշտոնից, եւ նախագահի ժամկետը լրանալուն պես, Սերժ Սարգսյանը կստանձնի վարչապետի պաշտոնը:

 

Եթե Կարեն Կարապետյանն այս դասավորության մեջ իր համար հարմար պաշտոն չգտնի, կամ պետք է ամեն ինչ անի, որ այս ծրագրերը տապալի, կամ կրկին մեկնի Ռուսաստան՝ բարձր աշխատավարձով «խոպան»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում