«Իրավունք» թերթը ամիսներ առաջ գրել էր, որ Չարենցավանում վարդան Այվազյանի եղբոր՝ Գագիկ Այվազյանի գազալցակայանը փակվել էր՝ հայտնաբերված խախտումների պատճառով:

 

Թեև Արտակարգ իրավիճակների նախարարության ուշադրության կենտրոնում և գազա և բենզալցակայանները, սակայն Այվազյանի գազալցակայանը գործում է:

 

Մեզ հասած տեղեկություններով՝ գազալցակայանն անգամ գործելու թույլտվություն չունի, չի համապատասխանում չափորոշիչներին (գազալցակայանը շենք-շինությունից պետք է 50 մ հեռու լինի, մինչդեռ այս գազալցակայանի դեպքում՝ չափորոշիչը պահպանված չէ):

 

Թե ինչո՞ւ են պատկան կառույցները աչք փակում այս ամենի վրա, պարզ չէ, չնայած որ գործադիր մարմնի կողմից մի քանի անգամ խնդրի մասին խոսվել է: Կարելի է միայն ենթադրել, որ չփակելու պատճառը գուցե նախընտրական իրավիճակը լինի: Գուցե Այվազյանին չե՞ն ուզում նեղացնել»: