«Փաստ» օրաթերթը գրում է.

 

ԱԺ պատգամավոր Արմեն Բաբայանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2015 թ. տարեկան հայտարարագրի տվյալներով, վերջինիս դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 34 միլիոն 300 հազար դրամ և 260 հազար ԱՄՆ դոլար:

 

Նրա պատգամավորական մեկ տարվա աշխատավարձը կազմել է 6 միլիոն 597 հազար դրամ: Բացի այդ Բաբայանի եկամուտները գոյացել են 30 հազար 700 ԱՄՆ դոլար ստացված փոխառություններից (վարկերից):
Անկուսակցական պատգամավորի տարբեր տարիների հայտարարագրերից իմանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում մեկ բնակարանը, «NISSAN PATROL 3.0» և «HONDA PILOT 3.5» մակնիշի ավտոմեքենաները:

 

Նշենք, որ «Հայ հեղափոխական դաշնակցության» խմբակցության մեջ ընդգրկված պատգամավորը 2000–2001 թթ. «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ–ում աշխատել է որպես պահեստապետ, 2001–2002 թթ.' արտադրամասի պետի տեղակալ: 2003–2012 թթ. եղել է «Հոմենվե» ՍՊԸ գործադիր տնօրեն: 2004–2007 թթ.' «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ ֆիրմային խանութների գծով փոխտնօրեն, իսկ արդեն 2007–2012 թթ.՝ նույն ընկերության գործադիր տնօրեն:
Դավիթ Չիբուխչյանը մեծ ունեցվածք է կուտակել

 

ՀՀ վերահսկիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը երկու մարդատար ավտոմեքենա ունի՝ «TOYOTA COROLLA 1.6» և «KIA SORENTO 3.3 L» մակնիշի: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ գույքի և եկամուտների 2015 թ. տարեկան հայտարարագրից:

 

Չիբուխչյանը հայտարարագրել է 6 միլիոն 500 հազար դրամ, 32 հազար ԱՄՆ դոլար, 11 հազար եվրո և 512 հազար ռուսական ռուբլի: Սրա հետ միասին պաշտոնյայի մեկ տարվա ընթացքում ստացած աշխատավարձը կազմել է ընդամենը 578 հազար 345 դրամ: Բացի այդ նրա եկամուտները գոյացել են 720 հազար դրամ վարձակալության դիմաց ստացված վճարներից և 3 հազար 500 ամերիկյան դոլար ստացված փոխառություններից:
Դավիթ Չիբուխչյանի կինն էլ՝ Էլմիրա Խաչատրյանը, հայտարարագրել է 2 միլիոն 750 հազար դրամ, 14 հազար ԱՄՆ դոլար և 8 հազար եվրո դրամական միջոցներ:

 

Նշենք, որ Դավիթ Չիբուխյանը 35 տարեկան է, ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Աշխատել է Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության հարկերի մեթոդաբանության բաժնում որպես առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, իսկ 2005 թ.' բաժնի պետ: 2007 թ. աշխատում է Վերահսկիչ պալատում, նախ՝ բաժնի, այնուհետև՝ վարչության պետ:

 

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: