«Փաստ» օրաթերթը գրում է.

 

«Իզուր շառուշուռ մի արեք»,– այսպես արձագանքեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, իր որդու մասին հերթական սկանդալային լուրին, ըստ որի' Տիգրան Խաչատրյանը «Օջախ» ռեստորանային համալիրում դանակահարել է Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանի թոռանը՝ Տիգրան Շահգալդյանին:

 

«Նրանք շատ մտերիմ ընկերներ են արդեն քանի տարի է: Երևի բոլորդ գիտեք, որ Կավալենկո Շահգալդյանի հետ մենք' որպես մարզպետներ, լուրջ ընկերություն ենք անում մինչև էսօր, մեր երեխեքն էլ են ընկերություն անում: Էդ պահին նրանք իրար հետ չեն եղել»,–ասաց նախկին մարզպետը' իր որդու անունը տարբեր թեմաների մեջ շահարկելու համար մեղադրելով լրագրողներին:

 

Դեպքի առնչությամբ մեկնաբանություն տվեց նաև Կ. Շահգալդյանը, ով տեղեկացրեց, որ թոռան կյանքին սպառնացող վտանգ չկա. «Մի ժամից տուն կտեղափոխենք, ոչ մի վտանգավոր բան չկա: Հարվածը եղել է ոտքին»: Ինչ վերաբերում է այն լուրերին, որ իր թոռանը վնասվածք հասցնողը հենց Սուրիկ Խաչատրյանի որդին է եղել,

 

Շահգալդյանը պատասխանեց. «Դա հարյուր տոկոսանոց սուտ է»:
ՀՀԿ 16–րդ համագումարին մասնակցություն ունեցող սյունյաց պատգամավոր, Ս. Խաչատրյանի անգլերենի նախկին ուսուցիչ Հայկ Գրիգորյանն էլ ինչպես միշտ, այս անգամ ևս ոչ տեսել էր, ոչ էլ լսել.

 

«Չեմ կարող ասել ինչով է պայմանավորված, որ Սուրիկ Խաչատրյանի որդու անունն է հոլովվում, միգուցե անհեթեթ խոսակցություններ են: Ես այդ մասին առաջին անգամ ձեզանից եմ լսում»:

 

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: