«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ որոշեց Ժիրայր ՍԷֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը: Սէֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով՝ նախնական համաձայնությամբ խմբի անդամների կողմից ապօրինի զենք-զինամթերք պահելը: Այսինքն՝ Սէֆիլյանը մեղադրվում է ինչ-որ զենք-զինամթերք պահելու մեջ, որը ո՛չ նրա մոտ են հայտնաբերել և ո՛չ էլ նրա տանից են հանել: Պարզապես ինչ-որ մարդկանց մոտ հայտնաբերված զենքն իրավապահները կապում են նրա անվան հետ և այդպիսով նրա դեմ գործ սարքում:

 

Ի դեպ, «Ժողովուրդ»-ը երեկ գրել էր, որ այս գործով կալանավորված անձանցից են Ներսես Պողոսյանը և Հովհաննես Պետրոսյանը: Վերջիններս Երևանի բնակիչներ են: Մենք տեղեկացանք նաև, որ այս գործով մյուս երկու ձերբակալվածներն են Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանը: Իսկ Երևանի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված»:

 

Մանրամասները' թերթի այսօրվա համարում: