«Ժամանակ» թերթը գրում է.

 

«Ռուսաստանի արտգործնախարարությունը երեկ հաղորդագրություն է տարածել փոխարտգործնախարար Կարասինի և Ֆրանսիայի դեսպանի, ու Մինսկի խմբի համանախագահներից ֆրանսիացի համանախագահի հետ հանդիպման մասին, որում խոսվել է նաև ղարաբաղյան հարցով եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստության մասին: Ըստ հաղորդագրության՝ գագաթնաժողովը տեղի է ունենալու Սանկտ Պետերբուրգում:

 

Թե ինչ գագաթնաժողովի մասին է խոսքը, ովքեր են մասնակցելու՝ դեռեւս խոսք չկա, սակայն փորձագետներն արդեն իսկ ենթադրում են, որ խոսքը հավանաբար վերաբերում է Պուտին-Սարգսյան-Ալիև գագաթնաժողովին, հունիսյան հանդիպմանը, որի վերաբերյալ արդեն իսկ հայտարարվել էր, սակայն որի ժամկետներն ու վայրը դեռեւս չեն հստակեցվել:

 

Նաև օրերս Ադրբեջանի նախագահը Բեռլինում Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ռուսաստանն իրենց ռազմավարական գործընկերն է, և հույս ունեն, որ Հայաստանին կհամոզի «վերադարձնել» տարածքները:

 

Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Ռուսաստանը հերթական անգամ ձեռնամուխ է լինում իր պլանի իրագործմանը, որի բովանդակությունը Սերժ Սարգսյանը բացեիբաց ներկայացրել էր «Բլումբերգ» գործակալությանը ապրիլի 23-ին տված հարցազրույցում: Խոսքը Ադրբեջանին մի քանի շրջան հանձնելու, խաղաղապահների տեղակայման մասին էր, ընդ որում՝ Ղարաբաղի անորոշ կարգավիճակի դեպքում: 

 

Եվ սա՞ է պայմանը, որ Ադրբեջանը չի կրակում՝ սպասելով, որ Մոսկվան համոզի Հայաստանին: Ինչքա՞ն ժամանակով է այդ պայմանը, ե՞րբ է լրանալու Ադրբեջանի սպասելու ժամանակը, կամ ե՞րբ է Ռուսաստանը Բաքվին հերթական անգամ գրոհ սկսելու ազդանշան տալու՝ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո՞, թե՞ Ռուսաստանը պլանավորում է մի քանի հանդիպում ես:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։