«Հրապարակ» թերթը գրում է.

 

«Մեր տեղեկություններով՝ ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը գեղարվեստական ֆիլմ է նկարահանել, որը կոչվում է «Առաջին դեմք»: Ֆիլմում գլխավոր դերում է երգիչ, Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացրած Արամ MP3-ն, նա մարմնավորում է նախագահին:

 

Ֆիլմում նկարահանվել են նաև մոդել, հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը, «Արմքոմեդի» հաղորդման հեղինակներ Նարեկը և Սերգեյը: Ստեղծագործական կազմն առայժմ չի ցանկանում բացել փակագծերը»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում