«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

«Նախագահականում կազմակերպված ֆոտոսեսիայի մասնակիցները մասնավոր զրույցներում պնդում են, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոն չի զբաղեցնի:

 

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նրանցից շատերն ասացին, որ Սերժ Սարգսյանն ինքն անձամբ է բոլոր «լուսանկարվածներին» այդ մասին հավաստիացրել: ՀՀ նախագահի նստավայր գնացած քաղաքական ուժերն իրենց հանդիպման արդյունքում եկել են այն համոզման, որ նոր Սահմանադրության նախագծի ընդունվելու և ուժի մեջ մտնելու դեպքում Հայաստանում սկսելու է գործել Խորհրդային Հայաստանի «պալիտբյուրոյի» կառավարման մոդելը, որտեղ Սերժ Սարգսյանը, որպես ՀՀԿ նախագահ, լինելու է «ռայկոմի քարտուղարը»:

 

Ի դեպ, Սերժ Սարգսյանի հավաստիացումներին էլ անվերապահորեն հավատալը անշնորհակալ և վտանգավոր գործ է: Ի վերջո, 2013-ի մարտին պատասխանատու լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա հայտարարեց, թե գազը չի թանկանա, բայց ընդամենը երեք ամիս անց գազի սակագինը բարձրացավ: Ու այդպիսի օրինակները շատ են»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: