Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձություններն ու Գագիկ Ծառուկյանի կապիտուլյացիան ակտուալացրել են ընդդիմության խնդրի քննարկումները: Դաշտում առկա ընդդիմադիր ուժերը թեժ պայքար են մղում այդ տեղի համար, որը դրսեւորվեց անցած երկու օրերին խորհրդարանի դահլիճում, երբ ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացրած՝ երկրում առկա կառավարման ճգնաժամի վերաբերյալ օրենքի քննարկումը վերածվեց ընդդիմության ճգնաժամի քննարկմանը, եւ ոչ իշխանական մի շարք պատգամավորներ ՀԱԿ-ին մեղադրեցին նման ճգնաժամ ապրելու մեջ՝ կոչ անելով մաքրվել դաշտից: Ընդդիմադիր ասպարեզից ԲՀԿ-ի վտարումից հատկապես ոգեւորվել են ՕԵԿ-ականները, որոնք հույս ունեն մեկ անգամ եւս «գործուղվել» ընդդիմադիր դաշտ եւ իրենց ակտիվ կեցվածքով ու խորհրդարանական բուռն գործունեությամբ ցույց են տալիս, որ միշտ պատրաստ դիրքերում են:

 

«Հրապարակ»-ը զրուցել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ:


- Պարոն Մարգարյան, ընդդիմադիր դաշտի լոկոմոտիվը՝ ԲՀԿ-ն, փաստորեն, լքեց ասպարեզը, Ձեր կարծիքով, ո՞ր ուժերն ունեն ռեալ հնարավորություն՝ զբաղեցնելու ԲՀԿ-ի տեղը:

 

- Գիտեք ինչ, ընդդիմությունը փակ կաբինետ չի, այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ, ով հռչակում է իր ընդդիմադիր գործունեության մասին, ընդդիմադիր դաշտում գործունեություն է ծավալում, շարունակելու է ծավալել: Ուղղակի այդ եռյակը, որն առաջ նաեւ քառյակ էր, դա ընդամենը ընդդիմադիր ուժերի համագործակցության ֆորմատ էր:


- Նկատի ունեմ՝ դառնալ հասարակության համար ընդունելի ընդդիմություն, որը կարող է այդ դաշտի թելադրողը լինել:

 

- Ես չգիտեմ ով է այդպես ասել՝ թելադրող կամ չգիտեմ ինչ, բայց ես մեր մասով կարող եմ ասել, որ մենք միշտ գործել ենք մեր սեփական ծրագրերն առաջ մղելու սկզբունքով, որի ականատեսն է եղել ժողովուրդը, այնպես որ, խնդիր չեմ տեսնում:


- Պարոն Մարգարյան, ուզում եք ասել, որ այս ամեն ինչից հետո ՕԵԿ-ը նույնպե՞ս ռեալ շանսեր ունի տիտղոսակիր ընդդիմություն դառնալու:

 

- Իմ պատկերացումներով, ընդդիմությունը ոչ թե տեղեր զբաղեցնելով է, այլ էսօր յուրաքանչյուր մարդ, ուժ ունի իր քաղաքականությունը, իր ռազմավարությունը, իր օրակարգը: Մենք ունենք մեր օրակարգը եւ շարունակելու ենք մեր օրակարգը:


-Պարոն Մարգարյան, իսկ ի՞նչ ամբիցիաներ ունի ՕԵԿ-ը, այսինքն՝ հնարավո՞ր է, որ դուք էլ ԲՀԿ-ի պես շատ առաջ գնալու պլաններ ունեք, իշխանափոխության ծրագրեր:

 

- Գիտեք, ես չեմ ուզում համեմատականներ անցկացնել: 2006 թվականին, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ ընդդիմություն, եւ Արթուր Բաղդասարյանը լքեց երկրի երկրորդ պաշտոնը, եւ երկար տարիներ ընդդիմադիր գործունեություն ծավալելուց հետո մենք 2008-ի նախագահական ընտրություններին անդրադարձանք, մենք չմասնակցեցինք անցած ընտրություններին, բայց բազմիցս ասել ենք, որ մասնակցելու ենք 2018թ. ընտրություններին՝ ի դեմս Արթուր Բաղդասարյանի:

 

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: