Ինչո՞ւ այդքան երկար տևեց ՀՀԿ ԳՄ արտահերթ նիստը՝ հարցրինք ԳՄ ծերակույտին: «Շատ կարևոր հարցեր էին քննարկվում, բոլորը հատ-հատ խոսեցին, անգամ Տարոն Մարգարյանը, որ սովորաբար չի խոսում»: Ի՞նչ թեմայով: «ՀՀԿ նախագահն ասաց, որ գնում ենք սահմանադրական բարեփոխումների, որ մենք այլոց հետ գործ չունենք, մենք ունենք մեր անելիքը, հետ չենք կանգնելու մեր ծրագրերից' որոշների պահանջներից ելնելով»: Գրում է «Հրապարակ»-ը:

 

Ըստ մեր զրուցակցի' ԳՄ-ն բուռն է անցել. երիտթևի ներկայացուցիչները' Աշոտյան, Շարմազանով, Կարեն Ավագյան, խոսել են կոշտ դիրքերից, պահանջել «քաղաքական ցանկացած գործընթաց աղավաղող, կեղտոտող քաղաքական ուժի կամ ուժերի նկատմամբ ադեկվատ դրսևորում հանդես բերել, տեղափոխվել ռացիոնալ դաշտ, էլ չասել' դե լավ, ի՞նչ է եղել' ԲՀԿ-ն է, էլի, մյուսն է, էն մեկն է»:

 

Առաջարկել են քաշել գիծ ու հասկանալ, թե «ով ում հետ է»: Վերջնական եզրահանգման չեն եկել, վճռականը կլինի հինգշաբթի՝ ՀՀԿ խորհրդինը:

 

Սերժ Սարգսյանը, ըստ մեր աղբյուրի, եղել է մտահոգ, անգամ զայրացած: Խոսել է նաև Հովիկ Աբրահամյանը, ով շատ վատ տրամադրություն է ունեցել, ժամանակ է ուզել «Գագոյի հետ մի անգամ էլ խոսալու համար» և ուղիղ հայտարարել է, որ այդ ամենի հետևում Քոչարյանն է կանգնած:

 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: