ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2014» տեղեկագիրը, որը ուշագրավ տեղեկություններ է պարունակում: Գրում է «Ժողովուրդ»-ը:

 

Աշխատությունում բերված է աղյուսակ, որը կոչվում է «Աղքատության մակարդակի ցուցանիշների դինամիկան 2004-2013 թվին»: Ըստ այդմ, պարզվում է, որ պաշտոնապես Հայաստանում աղքատության մակարդակը 2004-ին եղել է 53,5, 2005-ին՝ 40,1, 2006-ին՝ 30,2, 2007-ին՝ 26,4, 2008-ին՝ 27,6, 2009-ին՝ 34,1, 2010-ին՝ 55,8, 2011-ին՝ 35, 2012-ին՝ 32,4 և 2013-ին՝32 տոկոս:

 

Այսինքն՝ պարզվում է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին աղքատության ցուցանիշը պաշտոնապես 50 տոկոսից ավել է եղել: Ահա Սերժ Աարգսյանի պատասխանը Չեմբեռլինին: Իսկ թե այսօրվա պաշտոնական վիճակագրության իրական թվերը, մոտ տասը տարի անց, ինչ նոր բացահայտումների կենթարկվեն, պարզ չէ: Միայն արձանագրենք, որ պաշտոնական վիճակագրությունը չափից ավել անկայուն բնագավառ է, և այնտեղ մտնելն այնքան էլ լավ հեռանկար չունի:

 

Շարունակություը՝ թերթի այսօրվա համարում։