2012թ. ԱԺ ընտրությունների արդյունքում Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից պատգամավոր դարձած Էդմոն Մարուքյանին տրված մշտական բնակության վայրի մասին տեղեկանքի պատմությունը լրջություն է ստանում: Պետական մարմինների կատարած օրինախախտումների վերաբերյալ արված լրագրողական հետաքննության արդյունքները ԱԺ-ում քննարկելու հարցում, ինչպես հայտնի է, իրենց համաձայնությունն են տվել ԱԺ 5 խմբակցություններ:

Չորրորդ իշխանություն-ԱԺ այս համագործակցությունը նմանվում է ամերիկյան հանրահայտ «Ուոտերգեյթյան սկանդալ»-ի հանգուցալուծման պատմությանը: Հիշեցնենք, որ «Ուոտերգեյթի գործը» 2 տարի հրապարակայնորեն բուռն քննարկվելուց հետո, ի վերջո,1974թ. հանգեցրեց ԱՄՆ նախագահ Ռ.Նիքսոնի հրաժարականին: ԱԺ պատգամավորներ Ռ.Հակոբյանը, Ա.Ռուստամյանը, Ն.Զոհրաբյանը, Լ.Սարգսյանը եւ Ի.Խաչատրյանն արդեն դրել են «հայաստանյան Ուոտերգեյթի» բացահայտման հիմքերը:

Շարունակությունը' «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: